ՄԵՐ ՄԱՍԻՆ
Ամբերդ հյուրանոցը հարմարավետ հանգստի և միջոցառումների անցկացման լավագույն վայրն է։ Այստեղ կարող եք և՛ վայելել հանգիստը, և՛ կազմակերպել ընտանեկան ամենաջերմ միջոցառումները, գործնական հանդիպումները և կորպորատիվ միջոցառումները։Հյուրանոցի գլխավոր առանձնահատկությունը նրա բացառիկ տեղադրությունն է։ Ամբերդ հյուրանոցը գտնվում է Երևանից 38 կմ հեռավորության վրա՝ Արագած լեռան ստորոտին, ծովի մակարդակից 1750 մետր բարձրության վրա։ Հյուրանոցը շրջապատված է պատմական տեսարժան վայրերով և առանձնանում է Արարատ լեռան հիասքանչ տեսարանով։
Ամբերդ հյուրանոցն առաջարկում է հյուրերի դիմավորման և ուղեկցման ծառայություն։ Հյուրանոցն ունի 37 հարմարավետ համար՝ 1 լյուքս, 1 ընտանեկան, 1 ընտանեկան սուպերիոր, 10 դելյուքս, 2 սուպերիոր և 22 ստանդարտ համարներ, որոնք բոլորն ունեն պատշգամբ։
Հյուրանոցն ունի երկու լողավազան (փակ և բացօթյա), արևելյան և ֆիննական շոգեբաղնիքներ, լաունջ բար, ռեստորան, բացօթյա սրճարան։ Հյուրանոցի ամբողջ տարածքում և համարներում գործում է անվճար Wi-Fi ինտերնետ։

Հյուրանոցն ունի նաև SPA կենտրոն, որն իր մեջ ներառում է շոգեբաղնիքներ և առաջարկում է վերականգնողական ու լիցքաթափող բազմաթիվ ծառայություններ, որոնք կգոհացնեն նույնիսկ ամենապահանջկոտ հյուրերին։ Դեմքի և մարմնի համալիր խնամքը, ինչպես նաև մերսման տարբեր տեսակները ձեզ կպարգևեն բացառիկ դրական հույզեր։ Ձեր հանգիստն առավել լիարժեք դարձնելու համար ձմռանը կարող եք օգտվել դահուկային սահուղուց՝ վարձելով դահուկներ և սահնակներ։
Բոլոր հյուրերի համար հյուրանոցը կազմակերպում է տուրեր դեպի Հայաստանի պատմական վայրեր։ Ամբերդ հյուրանոցում անցկացրած հանգիստը ձեզ կպարգևի անմոռանալի տպավորություններ, որոնք երկար կմնան ձեզ հետ։
