
.webp)
Հարմարավետ հանգստի լավագույն վայրը
Վայելեք հանգիստը և այստեղ անցկացրեք ձեր ընտանեկան ամենաջերմ միջոցառումները, գործնական հանդիպումները և կորպորատիվ միջոցառումները
Համարներ
Մաքուր, ընդարձակ և հարմարավետ սենյակներ, որոնք ձեր հանգիստը կդարձնեն կատարյալ
Ծառայություններ
Վայելեք իդեալական հանգիստը՝ օգտվելով մեր ծառայություններից
Բացօթյա լողավազան
Ձեր տրամադրության տակ կլինի բացօթյա տաքացվող լողավազանը՝ գեղեցիկ տեսարանով դեպի Արարատ լեռը, որը ախտահանվում է ծովի աղով։
Խաղադաշտ
Կատարյալ հանգիստը համադրեք ակտիվ և առողջ կենսակերպի հետ՝ օգտվելով թենիսի, բասկետբոլի և ֆուտբոլի խաղահրապարակից։
Մանկական խաղահրապարակ
Հյուրանոցի փոքրիկ հյուրերին առաջարկում ենք հաճելի ժամանց մանկական խաղահրապարակում։
Լողավազան
Հյուրանոցի փակ լողավազանը՝ մաքուր լեռնային ջրով և ծովի աղով ախտահանման համակարգով, իդեալական վայր է հանգստի, վերականգնման և նոր էներգիայով լիցքավորվելու համար։
Կոնֆերանս դահլիճ
Ժամանակակից և հարմարավետ դահլիճ՝ նախատեսված գործնական հանդիպումների, կոնֆերանսների և կորպորատիվ միջոցառումների համար։
Սեղանի խաղեր
Վայելեք ձեր ազատ ժամանակը սեղանի թենիսով, բիլիարդով և սեղանի հոկեյով՝ ընկերական մրցակցության և հաճելի ժամանցի համար հարմարավետ միջավայրում։
ՍՊԱ ծառայություններ
Վայելեք լիարժեք հանգիստ և վերականգնում մեր SPA կենտրոնում՝ հանգստացնող միջավայրով և առողջարար ծառայություններով։
Տուրեր ձյունագնաց մեքենայով
Տուրեր ձյունագնաց մեքենայով դեպի Ամբերդ ամրոց և Արագած
Միջոցառումներ
Ձեր ամենակարևոր պահերը՝ լի ջերմությամբ, հարմարավետությամբ և բարձրակարգ սպասարկմամբ։
Ամբերդ հյուրանոցն առաջարկում է հարմարավետ կացություն, փակ և բացօթյա լողավազաններ, SPA կենտրոն և ամբողջական հանգստի փորձ՝ Արագած լեռան ստորոտին
Ռեստորան և բար
Համեղ և բազմազան ճաշատեսակներ՝ պատրաստված սիրով և հոգատարությամբ
Միջավայր
Հյուրանոցը գտնվում է խաղաղ և հանգիստ միջավայրում, որտեղ ժամանակը կարծես կանգ է առնում, իսկ դուք վայելում եք լիարժեք հանգիստ և ներդաշնակություն